Գերմանիայի դաշնային կանցլերի պաշտոնում իր առաջին արտասահմանյան այցի ընթացքում Ֆրիդրիխ Մերցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկել է ՈՒկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման հարցերը։ «Պատերազմը չի կարող ավարտվել առանց Միացյալ Նահանգների հետագա քաղաքական պարտավորությունների»,-Փարիզում հայտարարել է Մերցը, ընդգծելով, որ Եվրոպան չի կարող փոխարինել Միացյալ Նահանգներին։               
 

Սեփական քաղաքացիներին իրապես հարգելու մասին

Սեփական քաղաքացիներին իրապես հարգելու մասին
05.12.2024 | 16:28

Քաղաքացուն հարգելու առաջնային դրսևորումը նրա մասին հոգ տանելն է. հանրային իշխանության քաղաքացիակենտրոն լինելը հենց դրանով է դրսևորվում:

Հայաստանի 49 քաղաքներից միայն մեկում եմ տեսել տաք կանգառ` Աբովյան քաղաքում:

Երևան քաղաքում կա մոտավորապես 900 կանգառ. Երևան քաղաքում տաք (տաքացվող) կանգառներ չկան` չնայած սաստիկ ցրտին:

Տաք կանգառը քաղաքային բյուջեի տեսանկյունից թանկ հաճույք չէ. միջինում արժե 8-10 մլն դրամ (յուրաքանչյուր կանգառի համար ամենալավ ու ամենամեծ տարբերակը ընտրելու դեպքում, որը նաև ամռանը կարող է զովացնել): Օրինակ` Էրեբունի-Երևանի այս տարվա տոնակատարությունների վրա մոտ 600 մլն դրամ է ծախսվել` 60 տաք կանգառ:

Ամանորյա միջոցառումների վրա մոտավորապես նույնքան գումար է ծախսվելու` ևս 60 տաք կանգառ:

Չեմ ասում, թե միջոցառումներ առհասարակ չպիտի լինեն, պիտի լինեն, բայց այդ միջոցառումները եթե կրկնակի մեղմ (զուսպ) լինեն, փոխարենը տաք կանգառներ ավելանան, վստահ եմ, քաղաքացին իրեն ավելի «քաղաքացի» կզգա, ավելի հարգված ու ավելի պաշտպանված. հենց սա կլիներ իրական ռեֆորմը:

Ծախսելու համար շատ խելք պետք չէ, ճիշտ ծախսելու համար է շատ խելք անհրաժեշտ. խելք ասելով՝ նկատի ունեմ քաղաքացուն իրապես հարգելու կամք:

Վահե Գրիգորյան

Դիտվել է՝ 6084

Մեկնաբանություններ